Քաղաքականություն

Պարզ անոնսավորել էր, որ 3 լիդերներին էլ նստեցնելու է

Պարզ անոնսավորել էր, որ 3 լիդերներին էլ նստեցնելու է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ իր գնահատմամբ գործընթացներում իրավական տրամաբանություն չկա։

Քաղաքագետը պնդել է, որ ներկայիս գործընթացները վկայում են իշխանության կողմից ճնշումների կիրառման մասին՝ նշելով, որ դրա թիրախում կարող են հայտնվել տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում թե Գագիկ Ծառուկյանը, թե Սամվել Կարապետյանը, և թե Ռոբերտ Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքական հռետորաբանությունը եղել է բավականին բաց և ուղղակի, ինչից կարելի էր ենթադրել, որ իրավիճակը կարող է հանգեցնել լարված զարգացումների։ Սուրենյանցը նաև ընդգծել է, որ, իր կարծիքով, գործընթացների ընթացքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ և ստեղծել նոր սրացումներ։

«Ինքը շատ բացահայտ տվել էր մարդկանց անունները, պարզ անոնսավորել էր, որ 3 լիդերներին էլ նստեցնելու է»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image