Հասարակություն

Որոշել է բոլոր 2 միլիոն ընտրողների հետ լուսանկարվել

Որոշել է բոլոր 2 միլիոն ընտրողների հետ լուսանկարվել

Աշխատավորների միջազգային օրը եւս ՔՊ-ական իշխանությունը փորձել է հնարավորինս ծառայեցնել իր քարոզարշավին՝ ինչպես վերջին շրջանում բոլոր օրերը։

Մայիսի 1-ին նման շքերթ մեկ էլ սովետական տարիներին էր կազմակերպվել՝ երբ բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները գալիս անցնում էին Հանրապետության հրապարակով, իսկ ՍՄԿԿ կենտկոմի անդամները ողջունում էին նրանց։

Միակ նորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ՝ հայեր, ռուսներ, տուրիստներ, երեխաներ, տատիկ-պապիկներ։

Կառավարության էլեկտրոնային փոստից մենք 180-ից ավելի լուսանկար ենք ստացել, որտեղ մեկ անձ՝ Փաշինյանն անփոփոխ է, փոխվում են նրա հետ լուսանկարվողները։

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը գործ է դրել՝ Նոր տարվա Ձմեռ պապիների նման եւ փողով լուսանկարվում է ցանկացողների հետ։ Մի տարբերությամբ, որ բոլոր լուսանկարներում նրա հետեւում անվտանգության աշխատակիցն է կանգնած։

Թերեւս, ընտրությունների գնացող ՔՊ առաջնորդը որոշել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում լուսանկարվել բոլոր 2 միլիոն ընտրողների հետ։ Մեկ ամիսը քիչ ժամանակ չէ՝ եթե ջանք դնեն, կարող են հասցնել։ Գոնե մի դրական բանով կմնա պատմության մեջ՝ որպես բոլոր ցանկացողների հետ լուսանկարված վարչապետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image