Հուլիսի 4-ից մեկնարկել են 2025-2026 ուստարվա բուհերի ընդունելության 3-րդ փուլի միասնական քննությունները, որոնք կավարտվեն հուլիսի 10-ին։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղակացնում է, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին. «Այլ կերպ ասած, այդ օրը կիմանաք՝ ընդունվե՞լ եք, թե՞ ոչ։ 7․5-ը նվազագույն դրական միավորն է, այդպես եղել եւ լինելու է միշտ։ Եթե երկու քննությունից գոնե մեկից 7,5-ից ցածր եք ստացել, ուրեմն Դուք չեք մասնակցի միցույթին, որովհետեւ անբավարար եք ստացել (նույնիսկ եթե 2-րդ առարկայի միավորը բարձր է)։ Չեք կարող մասնակցել նաեւ հուլիսի 18-ից հետո հայտարարվող թափուր տեղերի մրցույթին, որովհետեւ պետք է ունենաք դրական՝ առնվազն 7,5 միավոր ամեն առարկայից»։
Հիշեցնենք, որ բուհերի ընդունելության համար 2-րդ (հիմնական) փուլում հայտագրվել էր 15 hազար 970, իսկ այս` 3-րդ փուլում հայտագրվել է 180 դիմորդ։ Քննական կենտրոնները 3-ն են՝ Երեւանի թիվ 20 հիմնական դպրոցը, Տավուշի մարզի Իջեւանի ավագ դպրոցը, Գանձաքարի միջնակարգ դպրոցը։ Արդյունքները կհրապարակվեն քննության հաջորդ օրը։