Քաղաքականություն

Թուրքը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի թրքասիրությունն ու ադրբեջանասիրությունը, նրա աղերսագին խաղաղության կոչերը անհետևանք չեն մնում՝ նա արդեն մեծ ժողովրդականություն է վայելում մեր հարեւան երկրներում: Մինչ Հայաստանի վարչապետն արգելում է խոսել Արցախի պատմության մասին, այն համարելով պատերազմի կոչ, ֆեյսբուքյան իր էջում մի ազգությամբ թուրք օգտատեր մեկնաբանություն է գրել. «Որպես թուրք՝ ուզում ենք կնոջս հետ այցելել ձեր երկիր։ Մենք մինչ այժմ եղել ենք 9-10 երկրներում։ Մենք ցանկանում ենք այցելել նաև մեր հարևան Հայաստան։ Հիմա եղբայրության և խաղաղության ժամանակն է։

Պատերազմն ու թշնամանքը ոչինչ չեն շահում։ Մենք բոլորս մի օր կմեռնենք։ Մենք պետք է ծիծաղենք և զվարճանանք, քանի դեռ ողջ ենք։ Նախապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և իմ ողջույնները փոխանցել համայն հայությանը։
Հարգանքներով՝ բոլորիդ։
Ցտեսություն»:

Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել թուրքի գրառմանը, սակայն ակնհայտ է, որ նա կընդառաջի և Թուրքիայի քաղաքացուն կհրավիրի այցելել Հայաստան: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս էլ դեմ չենք․ թող այցելեն, բայց մեր երկրի նկատմամբ հավակնություններ չունենան, մեր երկրի ներքին կյանքին չմիջամտեն եւ դադարեցնեն բոլոր ոտնձգությունները մեր սահմանների եւ մեր ինքնիշխանության նկատմամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image