Հասարակություն

Համայնքային ղեկավարությունը կազմակերպում է հուշարձանի գաղտագողի ապամոնտաժումը

Համայնքային ղեկավարությունը կազմակերպում է հուշարձանի գաղտագողի ապամոնտաժումը

Արթիկ համայնքի ղեկավարությունը նախապատրաստում է ապամոնտաժել և տեղափոխել Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ «Սա արդեն միայն վարչական ինքնագործունեություն չէ։

Սա՝ համակարգային քաղաքական վարք է, որն ունի կոնկրետ նպատակ՝ ազգային հիշողության ջնջում» ,- ասում է «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ նշելով, որ վերջին օրերին համայնքային ղեկավարությունը կազմակերպում է հուշարձանի գաղտագողի ապամոնտաժումը՝ առանց հանրային քննարկման, առանց համայնքի բնակիչներին տեղեկացնելու, առանց իրավական հիմքերի։

«2025թ-ի փետրվարին նամակ եմ ուղարկել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանին՝ պարզելու հուշարձանը ապամոնտաժելո՞ւ են, թե՞ ոչ: Պատասխանել էր, թե օրակարգում նման հարց չկա։

Հետո պարզվեց, որ դեռ 2023թ-ին հուշարձանի ապամոնտաժման նախագծային-նախահաշվային թղթերը կազմելու համար Արթիկի համայնքապետարանը 4մլն․-ից ավելի դրամ է վճարել։

Հուշարձանի ճակատագրի հետ կապված օրերս դիմել եմ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից էլ եկավ պատասխան, որ ապամոնտաժման համար հայտնել են իրենց դրական դիրքորոշումը»,-ասում է Մհեր Մելքոնյանը՝ hraparak.am-ին տրամադրելով ԿԳՄՍ նախարարության , Շիրակի մարզպետարանի պատասխանները, որոնցից ակնհայտ է դառնում, որ հուշարձանի ապամոնտաժման ծրագիրն իրագործման փուլում է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image