Հասարակություն

Առաջարկվել է արգելել արտասահման խոշոր գումարների փոխանցումը 

Առաջարկվել է արգելել արտասահման խոշոր գումարների փոխանցումը 

Ռուսաստանում իշխանություններին առաջարկել են քաղաքացիներին արգելել արտասահման ռուբլիով խոշոր գումարների փոխանցումը, քանի որ դրանք հետո փոխանակվում են դոլարով եւ եվրոյով։ Այս մասին հայտարարել է «ՎՏԲ» բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը։ «Պարզապես պետք է հասկանալ, որ մենք հիմա ոչ խաղաղ ժամանակներում ենք ապրում։ Մնում են սողանցքներ։

Ենթադրենք՝ ցանկանում ենք գումար փոխանցել  արտասահման։ Դոլարով դա սահմանափակված է մինչեւ ամսեկան 1 միլիոն դոլարը, իսկ ռուբլիով՝ սահմանափակում չկա։ Ինչ է ստացվում։ Դուք փոխանցում եք մեկ միլիարդ ռուբլի Հայաստան, իսկ այդ ռուբլիները միանգամից վերադառնում են՝ դոլարի եւ եվրոյի փոխանակման արդյունքում։ Այ, հենց այս հնարավորությունը պետք է փակել»,- ասել է Կոստինը։

Նա հավելել է, որ ռուբլով փոխանցման համար պետք է սահմանափակում մտցնել ամսական կտրվածքով մինչեւ 100 միլիոն ռուբլի։ Կոստինը նաեւ ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե խնդրին ինչպես են նայում ՌԴ Կենտրոնական բանկում։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image