Հասարակություն

Այնքան անլուրջ են, որ մարդու անվան հետ են խաղում

Այնքան անլուրջ են, որ մարդու անվան հետ են խաղում

Երկու շաբաթ է, ինչ գյումրեցի իրավապաշտպան, քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանը տանն է։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2000000 ՀՀ դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխեց տնային կալանքով ՝ խիստ սահմանափակումներով։ Օրերս Կարապետ Պողոսյանի փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ փորձագիտական եզրակացության համաձայն՝ Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել։ Մինչդեռ քննչականը իր տարածած հաղորդագրությունում նշել էր, թե Պողոսյանի մոտ թմրանյութեր են հայտնաբերվել։

Կարապետ Պողոսյանի փաստաբաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը նշում են․ «Սա վկայում է Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և դեռևս իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու մասին»: Ստացվում է, որ քննչականն այնքան անլուրջ տեղեկություն է տարածել, որով քաղաքացու անունն է վարկաբեկում, ինչպես ժողովուրդն է ասում՝ անվան հետ է խաղում։ Ի դեպ, Պողոսյանի փաստաբանները գործը բողոքարկել են վերաքննիչ դատարանում։

Կարապետ Պողոսյանի կնոջից՝ Անգին Մալխասյանից հետաքրքրվեցինք՝ Կարապետի առողջական վիճակից, քանի որ որոշ խնդիրներ ունի, նաև՝ թե ինչ ընթացք է ստացել գործը․ «Կարապետը լավ է, ուղղակի անազատությունից հոգնել է մի քիչ։ Իսկ ինչ վերաբերում է անալիզների պատասխանին, ես վստահ էի, որ այդպես էլ պետք է լիներ։ Լրիվ անհիմն էր իրենց տարածած մեկնաբանությունները։ Հիմա մենք էլ սպասում ենք, տեսնենք, թե փաստաբաններն ինչ կասեն՝ գործն ինչ ընթացքի մեջ է,- hraparak.am-ին ասաց քաղակտիվիստի կինը։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին ձերբակալել էին հունիսի 5-ին, երբ նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան: Նույն պահին Կարապետ Պողոսյանը պարեկային ծառայության մեքենայի միջից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնում է, որ իր գլխին գործ են սարքել, և որ իր կողքին նստած լեյտենանտը խոստովանել է, թե ցուցում է ստացել իրեն Մարտունու ոստիկանության բաժին տանելու։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image