ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վերջին վարկանիշային աղյուսակը Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո: նոր թարմացմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով բարձրացել է և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը՝ նախորդ արդյունքի համեմատ փոքր առաջընթաց գրանցելով:
Աշխարհի լավագույն հավաքականների շարքում առաջատարն Իսպանիան է, որը շարունակում է պահպանել իր դիրքը: Երկրորդ տեղում Արգենտինան է:Երրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, հաջորդում է Անգլիան, 5-րդը Բրազիլիան է: