«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբում տարեկան ստանում է 70-80 միլիոն դոլարի աշխատավարձ։ Այս մասին հայտարարել է ակումբի սեփականատեր Խորխե Մասը՝ Bloomberg-ի փոխանցմամբ։ Հիշեցնենք, որ Մեսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս սկսած 23 թվականից։ Մասը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են գլոբալ մակարդակի հովանավորներ, քանի որ ֆուտբոլիստները թանկ արժեն եւ նրանց պետք է վճարել։ Որպես օրինակ բերել է 38-ամյա Մեսիին՝ հայտարարելով, որ տարեկան նրան վճարում է 70-80 միլիոն դոլար եւ չի փոշմանել, քանի որ նա արժի դրան։ Մասը սակայն չի ասել, թե կոնկրետ ինչ պայմաններ են արձանագրված Մեսիի հետ ունեցած պայմանագրում։
Սպորտ
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
×
❮
❯