ԱՄՆ ռազմաօդային ուժերը 2,2 միլիարդ դոլար են խնդրել՝ այսպես կոչված, «Դատաստանի օրվա օդանավ»-ի նոր օրինակի մշակման եւ կառուցման համար։ Նշենք, որ «Դատաստանի օրվա օդանավ» է կոչվում E-4C օդային հրամանատարական կետ հանդիսացող օդանավը։ Համաձայն բյուջետային փաստաթղթերի, այդ գումարը կտրամադրվի 2027 թվականին։
Նոր օդանավը կփոխարինի գոյություն ունեցող E-4B-ին։ Օդանավը պաշտպանված է լինելու միջուկային պայթյունից, էլեկտրամագնիսական ազդեցություններից եւ թույլ է տալու պահպանել կապն ու կոորդինացիան նույնիսկ ցամաքային ենթակառուցվածքների ավերման դեպքում։ Օդանավի մշակման եւ կառուցման պայմանագիրը կնքվել է Sierra Nevada Corporation ընկերության հետ։