Այլ

Հայերին մեղադրում են հակահրեականության մեջ․ արձագանք՝ Իսրայելից

Հայերին մեղադրում են հակահրեականության մեջ․ արձագանք՝ Իսրայելից

Հայաստանի չափահաս բնակչության կեսից ավելին հակասեմական հայացքներ ունի։ Այս մասին ասվում է իսրայելական Ynet պարբերականում հրապարակված «Հակասեմիտիզմը Հայաստանում. խոսենք փաստերի մասին» հոդվածում։

«Հայկական հակասեմականությունն իրական է և չի կարելի անտեսել: Հասկանալի է, որ հայ պաշտոնյաները փորձում են խեղաթյուրել պատկերը և նախընտրում են երկակի խաղ խաղալ՝ աջակցելով երկրի ներսում հակասեմիտիզմին և ձևացնել, թե այն չկա միջազգային մակարդակով։ Սակայն փաստերը միանգամայն ակնհայտ են...»,- ընդգծվում է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ հակասեմական միջադեպեր են տեղի ունեցել, որոնցից մի քանիսն ամբողջությամբ անտեսվել են իշխանությունների կողմից։ Ավելին, համացանցում ատելության և հակաիսրայելական ու հակահրեական ելույթների մակարդակը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն աճել է։

«2023 թվականի սեպտեմբերից Հայաստանում միակ սինագոգը երեք անընդմեջ հրկիզման փորձերի թիրախ է դարձել։ Երկու վերջին հրկիզումների հետևում կանգնած խումբը՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA), սպառնացել է հարձակվել ռաբբիների և իսրայելցիների վրա ամբողջ աշխարհում և գովաբանել է Համասին և Հեզբոլլահին»,- ասվում է իսրայելական պորտալի հրապարակման մեջ։

Հոդվածագրի պնդմամբ, Իսրայելի Սփյուռքի հարցերի և հակասեմականության դեմ պայքարի նախարարությունն իր պաշտոնական զեկույցներում մատնանշել է Հայաստանում «հակասեմական միջավայրի» մասին, իսկ վերջին զեկույցը հրապարակվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։

Սփյուռքի հարցերի նախարարությունն իր զեկույցում նշել է, որ հայերը շարունակում են օգտագործել Հոլոքոստը քարոզչական նպատակներով՝ համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների զանգվածային սպանությունները Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ։

Գերատեսչությունը նշել է, որ երբ «Եվրոպայում ռաբինների կենտրոն»հայտնի հրեական կազմակերպությունը հայ պաշտոնյաներին խնդրել է դադարեցնել Հոլոքոստը քարոզչական նպատակներով օգտագործելը, «Հայաստանում սոցիալական ցանցերում հակասեմիտական ​​հռետորաբանության նկատելի աճ է եղել, ինչը. ներառում էր բռնի գործողությունների կոչեր հրեաների դեմ»։

Նշվում է, որ հակասեմականության բազմաթիվ այլ դեպքեր փաստագրվել են տարբեր լրատվամիջոցների, Իսրայելի պետական ​​կառույցների և ուղեղային կենտրոնների կողմից:

Հ․Գ․ Ի դեպ, Իսրայելի մեր աղբյուրները պնդում են, որ Ynet-ը ստեղծվել է ադրբեջանցիների կողմից՝ հակահայկական քարոզչություն խթանելու նպատակով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image