Հասարակություն

«Դաժե էրեխուս սենց չեմ պահել». տարիներ շարունակ բանտված գորշ արջին խլեցին տիրոջից

«Դաժե էրեխուս սենց չեմ պահել». տարիներ շարունակ բանտված գորշ արջին խլեցին տիրոջից

Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի ակտիվիստները այսօր արտասովոր ակցիա են իրականացրել Սիլիկյան թաղամասում` ազատել են գորշ արջին, ով երկար տարիներ ապրել է երկաթ-բետոնե բանտում, զրկված արևի լույսից:

Համայնքի բնակիչը, որը պահում էր արջին, չի համաձայնվել նրան տալ, հիստերիկ տեսարաններ է սարքել, և ոստիկանության աշխատակիցները նրան ուժով հեռացրել են տարածքից: 

Արջուկի ազատումը իրականացվել է կենդանասեր հանրույթի, բազմաթիվ տեսախցիկների առաջ: Հիմնադրամի ներկայացուցիչ Մարիամ Տաշչյանը հայտնեց մեզ, որ կենդանին տեղափոխվելու է իրենց կենտրոն, որից հետո ռեաբիլիտացիոն շրջան անցնելուն պես, նրան բաց կթողնեն Ուրցաձորում, կազմակերպության հատուկ հարմարեցված տարածքում: «Ստացանք ահազանգ, որ այդ տեղում պահվում է վատ պայմաններում արջ, պարզեցինք, որ մենակ պայմանների հարցը չէր, նպատակները եւս անհասկանալի են: Օրենքն արգելում է մասնավոր տարածքում, ժամանցի և զվարճանքի համար  կենդանի պահելը», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մարիամ Տաշչյանը: 

Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Լավ տղերքը» եւս, կարծես, ավանդույթ են դարձրել արջ պահելը: Համատիրություններից մեկի ղեվավար Վարդան Վարդանյանը եւս արջեր է պահում, և այսօր եկել էր սատարելու ընկերոջը, սակայն չկարողացավ, քանի որ ոստիկանությունը ներկայացել էր առգրավման որոշմամբ: 

«Արջուկը հիմա կարանտինի մեջ է: Մի քիչ կմնա, մինչև սովորի, հիմա կենդանին սթրես է տանում, քանի որ արդեն ընտելացել էր իր նեղ վանդակին», - ասում է  Մարիամ Տաշչյանը:

Արջուկին պահում էին նեղ, իր չափսերի համար անհամաչափ փոքր փակ տարածքում: Կենդանին քնում էր կեղտի, սեփական արտանետումների մեջ: Նրա թաթերը վնասված են, այնքան է թաց բետոնի վրայով աջուձախ արել, ատամները կոտրված են: Նրան այս վիճակում պահող տղամարդը, որով ներկայում ոստիկանությունն է զբաղվում, ասել է՝ «դաժե էրեխուս սենց չեմ պահել»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image