Հասարակություն

Հինգ քահանաներին զրկել են իրավաբանի ծառայություններից

Հինգ քահանաներին զրկել են իրավաբանի ծառայություններից

Արագածոտնի թեմի առաջնորդը բերման է ենթարկվել, իր գտնվելու վայրի մասին այս պահին տեղեկություններ չունենք: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Արագածոտնի մարզի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանի և նույն թեմի հինգ քահանաների՝  Տեր Փառենի, Տեր Մանուկի, Տեր Հայկի, Տեր Մկրտիչի, Տեր Ղևոնդի ձերբակալությանը:

Հիշեցնենք, որ Հովնանավանքի քահանա Տեր Արամը, ով Հանրային Հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ մեղադրանքներ  էր հնչեցրել հոգևոր վերնախավի դեմ ու հետո վեճ էր սկսել Տեր Մանուկի հետ, ծառայում է նույն թեմում:

«Գիտենք հինգ քահանաներին բերման ենթարկելու մասին՝ նրանք Քննչական կոմիտեում են հիմա, իրենց տներում խուզարկություն է կատարվել: Հետաքրքիրն այն է, որ առանց համապատասխան ծանուցման է իրականացվել ամենը և իրենք զրկված են եղել իրավաբանի ծառայություններից»,-ասաց Տեր Եսային:

Այս գործողությունները Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարն ասաց, որ սա հակաեկեղեցական արշավի շրջանակներում է, իսկ այս գործողությունների գնահատականը Մայր Աթոռը կտա քիչ անց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image