Մշակույթ

Ովքեր են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիում

Ովքեր են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիում

Երեւանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի եւս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ՝ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր՝ ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ եւ այլն) կինոփառատոներից։ Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Փառատոնի այս տարվա ժյուրիի անդամների ցանկում են Սան Սեբաստիանի եւ Թուրինի փառատոների մասնակից, «Ոսկե ծիրանի» դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ եւ ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական «Նոր ալիքի» համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր «Աթենբերգ» ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաեւ՝ Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։
Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության եւ հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը, նույնպես ժյուրիի անդամներից է։

Մյուս անդամն Ադա Սոլոմոնն է՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» դափնեկիր եւ «Օսկարի» նոմինացված ֆիլմերի արտադրող։

Երեւանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի եւ «Սեզարի» մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Նա համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության եւ հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկն է։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image