Հասարակություն

«Հրապարակ»․ ՌՈ աշխատակիցը սովահար է արել շանը, ասեղով երշիկ տվել

«Հրապարակ»․ ՌՈ աշխատակիցը սովահար է արել շանը, ասեղով երշիկ տվել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում արտառոց դատաքննություն է ընթանում: Ամբաստանյալի աթոռին Էրիկ Ավետիքյանն է, որը ռազմական ոստիկանության աշխատակից է: Նրան մեղադրում են սեփական շանը տանջամահ անելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության, Էրիկ Ավետիքյանը, «հանդիսանալով ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով՝ շարքային, շուրջ 2 տարի իրեն պատկանած պիտբուլ տեսակի շան նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորել»:

Ըստ դատախազության, նա օրեր շարունակ շանը կապել է նախ ինչ-որ սյունից, հետո՝ երկաթբետոնից արտացցված ամրանից ու հենասյունից, սովամահ է արել, չի կերակրել, ապա երշիկի մեջ ասեղ տեղադրելով, կերակրել է սովահար շանը՝ հանգեցնելով կենդանու կյանքի ընդհատմանը: Երեկ Վանաձորի կենդանասերները հավաքվել էին դատարանի շենքի մոտ՝ պահանջելով Էրիկ Ավետիքյանի հանդեպ խիստ պատիժ: Մնում է զարմանալ, թե ինչպես կարող է նման անձը ծառայել իրավապահ մարմնում, նաեւ՝ հայոց բանակում: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image