Ժամանց

Որոնք են ամենապահանջված սպորտաձեւերը 

Որոնք են ամենապահանջված սպորտաձեւերը 

Le Parisien-ը գրում է, որ Իտալիայում կայանալիք առաջիկա Օլիմպիական խաղերում, ըստ վաճառված տոմսերի քանակի, ամենից պահանջված սպորտաձեւը հանդիսանում է հոքեյը։ Մարզասերների եւ հասարակության մեջ հատկապես մեծ աժիոտաժ է առաջացրել այն, որ Ազգային հոքեյի լիգայի մարզիկները վերադառնում են Օլիմպիական խաղեր։ Սա առաջին անգամն է սկսած 2014 թվականից, երբ նրանք մասնակցելու են Օլիմպիադային։ Երկրորդ տեղում դահուկային սպորտաձեւերն են։ Խաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարվա ձմեռային Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի տոմսերի 75 տոկոսը՝ մոտ 1,2 միլիոն տոմս, արդեն վաճառվել է։

Հիշեցնենք, որ այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանան Իտալիայում՝ Միլան եւ Կորտինա-դ՛Ամպեցո քաղաքներում՝ փետրվարի 6-22-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image