Մշակույթ

Բացահայտվել են նախկինում անհայտ գործեր․ Ազգային պատկերասրահ

Բացահայտվել են նախկինում անհայտ գործեր․ Ազգային պատկերասրահ

Օրերս բացված «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանի ազգային պատկերասրահում վերջին տարիներին իրականացված հետազոտական, վերականգնման և որոշարկման աշխատանքի նշանակալի արդյունքները։

Նոր թվային գործիքների և մասնագիտական տքնաջան աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել նախկինում անհայտ գործեր։ Ցուցահանդեսը նաև ընդգծում է Վերականգնման բաժնի առանցքային դերը, որի շնորհիվ իրականացվել են կարևոր հայտնաբերումներ՝ Մարտիրոս Սարյանի 1910 թ․ նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի միակ հայտնի սրբանկարը Հայաստանում։

Այս բացահայտումները ևս մեկ անգամ ցույց են տալիս Պատկերասրահի՝ որպես գիտական հաստատության կարևորագույն դերը մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության գործում:

Հայաստանի ազգային պատկերասրահ

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image