Այսօր մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում` «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը եւս գործով անցնում է։
Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին` իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
ABC Media-ի հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հաստատել է մեր տեղեկությունը։ Զոհրաբյանը ընդգծում է, որ նշված գործողությունների շրջանակում որևէ հանցակազմ չի կարող լինել։ Նա նաև հիշեցնում է, որ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի միջոցով իրականացված Գարեգին Բ տնաշինական ծրագրի շրջանակում ավելի քան 100 բնակարան է հատկացվել սոցիալական դժվար իրավիճակում գտնվող անձանց։