Քաղաքականություն

Նիկոլ, Զելենսկին քո չափ խելք չունի՞

Նիկոլ, Զելենսկին քո չափ խելք չունի՞

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես արդեն վախենում եմ: Վախենում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երկրորդ անգամ հռչակվել գերագույն գլխավոր հրամանատար: Օրենքն է այդպես պահանջում՝ ՀՀ վարչապետը պատերազմի ժամանակ ինքնաբերաբար դառնում է Զինված ուժերի եւ ամեն ինչի գերագույն գլխավոր հրամանատար: Այո, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2020թ. սեպտեմբերի 27-ին: Դուք կուզենայի՞ք, որ Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում դարձյալ Նիկոլ Փաշինյանը գլխավորեր մեզ: Հիմա ինձ ասում եք՝ բերանդ խեր բաց, արա, չէ՞: Այդ դեպքում ինձ մեկ այլ տարբերակ հուշեք, թե ինչ կարելի է անել դրա դեմ: Մարդն ավտոմատ դառնալու է գերագույն գլխավոր հրամանատար՝ ուզենք, թե չուզենք…

Ո՞վ է մեկնաբանելու նոր պատերազմը, եթե այն, Աստված մի արասցե, սկսվի: Արծրունը կա՜, չկա՜, չգիտեմ: Ուստի չի բացառվում, որ Նիկոլը նրան մի տեղից գտնի եւ ուղարկի, ենթադրենք, Վայոց Ձորի Տիգրանաշենի մատույցներ՝ ռեպորտաժ անելու, թե ես Տիգրանաշենում եմ, եւ այստեղ ո՛չ թուրք կա, ո՛չ միջանցք… Գյոռբագյոռ ենք անում, հօդս ենք ցնդեցնում, զգետնում ենք, «հաղդում ենք»: Կհավատա՞ք Արծրունին երկրորդ անգամ:

2020 թվին մենք լուրջ բանակ ունեինք, լուրջ գլխավոր շտաբ, լուրջ հրամանատարական կազմ, գեներալներ ու զինվորներ, որոնք չգիտեին, թե պարտությունն ինչ է: Լուրջ զենքեր ունեինք, վերջապես, որոնցով կարող էինք վճռել պատերազմի ելքը, եթե լուրջ մարդիկ զբաղվեին այդ գործով: Բայց ո՞վ էր զբաղվում պաշտպանության գործով՝ հիշեք մի հատ… Այո, Նիկոլն ու Աննան: Ովքե՞ր էին նրանց օգնում… Ճիշտ է՝ Արմեն Սարգսյանն ու Արման Բաբաջանյանը, որ մի գլուխ զգուշացնում էին մեր զինված ուժերին՝ հանկարծ չհարվածեք ադրբեջանական խողովակաշարերին: Ինչքա՞ն եմ նրանց հարցրել՝ խի՞, արա… Թե բա՝ «Բրիթիշ փեթրոլիումի» խողովակաշարերն են դրանք: Արա, ասել եմ՝ ուզում ա՝ Չերչիլինը լինեն, ո՞ւմ տանձին են այդ խողովակաշարերը, եթե մեր երկչոտության պատճառով հայ տղերք պիտի զոհվեն: Արմեն Սարգսյանը հույսն ո՞ւմ վրա էր դրել կամ ինչի՞… Նիկոլը պետք է կարողանար Աննայի հետ պատերա՞զմ հաղթել: Էշ-էշ անցել էր Հայոց բանակի գլուխն ու առաջնորդում էր: Նիկոլ, դու քո կյանքում քանի՞ կատու էիր առաջնորդել: Թե բա՝ ով ինչ ունի-չունի՝ սաղավարտ, բրոնեժիլետ, սապոգ… հագեք ու եկեք «զբոռնի պունկտ»: Էդ լո՞ւրջ էիր ասում: Իսկ դու գիտես, որ արդեն Օնիկ Գասպարյան էլ չկա, որ քեզ տեղեկացնի, թե քանի օրվա պաշար ունի Պապիկյան Սուրոյի ու նրա առաջին տեղակալի բանակը: Մարդու լեզուն էլ չի պտտվում Սուրոյի տեղակալին Գլխավոր շտաբի պետ ասել: Քանի՞ կորպուսի հրամանատարի գործից հանեցիք, նախկին ԳՇ քանի՞ գեներալից ազատվեցիք: Բանակի հրամանատարությունը ձեզ համար ի՞նչ է, ԿԳՄՍ նախարարնե՞ր էին, որոնցով կարելի էր քարկտիկ խաղալ: Ու դեռ չեմ խոսում այն մասին, թե «նոր պատերազմի» գլխավոր հրամանատարական կետում ով է բարոյական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու զինվորականներին: Աննա Հակոբյանն այլեւս այլ թռիչքի «թռչուն» է: Նրան հիմա չես ստիպի «պալեւոյ կոմբինեզոն հագնել» ու գնալ առաջին գիծ: Փոխարինող էլ չեք պատրաստել, բա ի՞նչ ենք անելու:
2020 թվին բոլոր նախկիններին մեղադրեցիք, պրծաք: Հիմա՞ ում եք մեղադրելու: Արցախ էլ չկա, որ ասեք՝ տանք, հանգիստ ապրենք: Ալեն Սիմոնյանն է ասել՝ այլեւս զիջելու բան չունենք: Բայց դուք, ես գրեթե վստահ եմ, գիտեք արդեն, թե ում եք մեղադրելու հաջորդիվ՝ Բագրատ սրբազանին: Դուք կանեք, ես հավատում եմ, կասեք՝ Բագրատ սրբազանը Նիկոլին ասաց «նեռ», ու պատերազմ սկսվեց: Կասեք՝ մենք խաղաղության խաչմերուկ էինք կառուցում, հինգ պակաս խաղաղության պայմանագիր ունեինք, բայց Բագրատ սրբազանը եկավ ու… Սենց:

Բերել, ժողովրդին դեմ եք տվել, թե Սահմանադրությունը փոխենք, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրի: Իսկ ի՞նչ է տալու մեզ «խաղաղության» այդ թղթի կտորը, եթե Սահմանադրության մեջ փոփոխություն անելուց հետո կորցնելու ենք մեր՝ այսօր արդեն վերջին «կադաստրի վկայականը»՝ Անկախության հռչակագիրը: Դուք, որ չկարողացաք Արցախը պահել, վաղն ինչպե՞ս եք պահելու ծննդյան վկայական ու «կադաստրի թուղթ» չունեցող Հայաստանը: Էդ որ խոսում եք միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, Սերբիայի եւ Կոսովոյի մասին երբեք չե՞ք լսել, Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը ձեր աչքի առջեւ չէ՞: Ի՞նչ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է խոսքը, չե՞ք հասկանում, որ այդպիսի բան չկա վաղուց: Ալմա-Աթայի հռչակագիրը տվեք ձեր գլխին, դա՞ է ձեր հույսը: Այդ հռչակագիրը, ինչ է, Վրաստանին եւ Ուկրաինային չի՞ վերաբերում: Դե թող Զելենսկին կանգնի ու Պուտինից պահանջի այդ հռչակագրով Ուկրաինային պատկանող տարածքները՝ Ղրիմը, Դոնբասը, Զապորոժիեն, մյուս շրջանները: Նիկոլ, Զելենսկին քո չափ խելք չունի՞: Իսկ գուցե դեռ հավատում եք, որ Արեւմուտքը ո՛չ ուտում, ո՛չ խմում՝ երազում է Ալմա-Աթայի հռչակագրի մասի՞ն:

Նիկոլ, պարոն Փաշինյան, քարը փեշիցդ թափիր, էդ սահմանազատման-սահմանագծման հիմար կանոնակարգն ԱԺ-ից հետ կանչիր, այլապես ոչխարներդ միամիտ կընդունեն, ու ք.քը կելնի ջրի երես: Այ, այդ ժամանակ արդեն Ալիեւին ոչինչ չի խանգարի՝ նոր պատերազմ սկսել, մեզ անվանելով «ինքնահռչակ» պետություն: Դե իսկ նոր պատերազմը, ինչպես ասացի, մեզ համար հղի է սարսափելի վտանգներով: Նոր պատերազմի դեպքում, Նիկոլ, դու երկրորդ անգամ կարող ես դառնալ Գերագույն գլխավոր հրամանատար, մինչդեռ մեզ պարտվել այդ պատերազմում՝ կատեգորիկ չի կարելի: Մենք, ինչպես ասել է Ալեն Սիմոնյանը, այլեւս պարտվելու տեղ չունենք:    

Ինչ եմ առաջարկում: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ գերագույն գլխավոր հրամանատար չդառնա, թող ՔՊ-ն նրան հետ կանչի կառավարությունից: 2018-ի դեկտեմբերին եւ 2021-ի հունիսին ՔՊ-ն է նրան ընտրել վարչապետ, ՔՊ-ն էլ թող հետ կանչի, ոչ մի անպատեհ բան չկա դրա մեջ: Ոչ ոք չի կարող ասել, որ նախկինները կամ ռեւանշիստները Նիկոլին թախտից գցեցին: Չէ, ախպեր, ինքն իրեն ընկավ թախտից, մի կոճակ չէ՞ր եղածը, ՔՊ-շնիկները սեղմեցին, ու… Վերջ: Որ ուզում եք իմանալ՝ ընդդիմադիր պատգամավորները կարող են նույնիսկ չմասնակցել այդ նիստին: Հովիկ Աղազարյանն ու մնացած 70-ը լրիվ բավական են:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image