Ես գիտեմ, իսկ ավելի ստույգ՝ համոզված եմ, որ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այսօր կամ առաջիկա օրերին այնպես է շշելու ԱԺ փոխթյուրիմացություն Ռուբեն Ռուբինյանին, որ սա մինչև Ստամբուլ մի շնչով հասնի: Եվ ահա որոշեցի Ռուբիկին նախապատրաստել այդ խայտառակ պրոցեդուրային, որ անակնկալի չգա:
Լավ կլիներ՝ այս գրվածքի մի օրինակն էլ Ռուբիկի հորն ուղարկեինք, քանզի, ըստ հայկական ավանդույթի, որդիների դաստիարակությամբ զբաղվում են հիմնականում հայրերը: Խոսքը քաղաքական և հասարակական գործիչ, Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահ (1991-1992), Երևանի փոխքաղաքապետ (1992-1993), Հայաստանի Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (1993-1995), Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ (1995-1998) Կարապետ Ռուբինյանի մասին է: Դուք ձեր որդու դաստիարակությամբ, պարոն Ռուբինյան, որ «ճակատագրի բերումով» զբաղեցնում է Ձեր պաշտոնը, վատ եք զբաղվել կամ ընդհանրապես չեք զբաղվել: Տես, թե ֆեյսբուքում ինչ է գրել այդ անպիտանը. «Պարսավանքի արժանի են նաև այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկային: Հատկապես արժե հիշատակել Հրապարակ կոչվող լրատվական աղբանոցը և վերջինիս անդաստիարակ գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին»: Հայերենի առումով՝ Նիկոլից ավելի գրագետ է գրել, բան չունեմ ասելու, բայց Դուք նրա լեզվի երկարությանը նայեք, նրա օգտագործած բառապաշարին: Հետևաբար, պարոն Ռուբինյան, չնեղանաք, եթե այստեղ, որպես «Հրապարակի» լրագրող, մի քանի «գեղեցիկ» խոսք ասեմ Ձեր երես առած ժառանգին:
Լսիր, Ռուբիկ, դու այդ ե՞րբ այնքան մեծացար, որ արդեն սկսել ես տարբերել լրատվամիջոցներն իրարից: Այս մեկն, ահա, պաշտպանում է «կաշառակեր սրիկային», իսկ այն մյուսը՝ չի պաշտպանում: Դու ի՞նչ է, թերթ էլ ես կարդո՞ւմ… Բա եթե կարդում ես, չես «ջոկե՞լ», որ ոչ մի թերթ չի կարող պաշտպանել կաշառակերությունն ու «կաշառակեր սրիկաներին»: Անել դա՝ կնշանակի այդ թերթը թաղել: Պատկերացրու մի պահ, որ Պետրոսը, որին հարցազրույցներ ես տալիս, մի առիթով պաշտպանի Նիկոլի մտերիմ որևէ կաշառակեր ՔՊ-շնիկի: Ի՞նչ կանեիր, կգրեիր որ Պետրոսի հաղորդաշարը լրատվական աղբանո՞ց է: Հաստատ չէիր գրի: Նախ՝ քաջությունդ չէր հերիքի, որովհետև մեջտեղում շեֆիդ «պատիվն» է, և ապա՝ քեզ պետք է վերևից ասեին, որ գրեիր: Չեմ էլ կասկածում, որ Նիկոլի աշխատակազմից են այս տեքստը տվել, որ հրապարակես քո ֆեյսբուքյան տնամերձում:
Արի՝ քեզ հետ մի գործնական պարապմունք անենք: Խնդրում եմ «Հրապարակ» օրաթերթում ցույց տուր մի տող կամ մի բառ, որով հնարավոր լինի ապացուցել, որ «Հրապարակը» պաշտպանել կամ պաշտպանում է կաշառակերությունն ու «կաշառակեր սրիկաներին»: Ինչո՞ւ եմ սա կարևորում, գիտե՞ս… Լրատվամիջոցը լուրջ բան է, և վաղը դատարանում կարող են քեզ հարցնել՝ քաղաքացի Ռուբինյան, ինչո՞ւ եք արատավորում մեր առաջատար թերթերից մեկի գործարար համբավը, դուք փաստեր ունե՞ք: Ի՞նչ ես պատասխանելու, այ քաղպոռնոգրաֆիկ հավ: Բա կենսագրությանդ մեջ մեծ-մեծ տառերով գրել ես՝ «քաղաքական գործիչ», ինչո՞ւ քո գործով չես զբաղվում, այլ լրատվամիջոցներն ես դասդասում: Դա քո ի՞նչ խելքի բանն է: Մենք էլ ենք կարդացել Արմինե Օհանյանի հոդվածը՝ Գյումրիում ձեր կատարած «հերոսությունների» մասին: Լավ էլ ամեն ինչ գրել էր, շշպռել, քեզ էլ քննադատել այն բանի համար, որ դատարանից առաջ ես ընկել և Գյումրու համայնքապետին մեղադրել կաշառակեր լինելու մեջ: Սո՞ւտ է… Կամ դրանից բխում է, որ Արմինե Օհանյանը պաշտպանում է «կաշառակերների՞ն»:
Մի բան էլ իմացիր, Ռուբիկ… Այն ինչ կարելի է Զևսին, քանի որ նա ամեն ինչ կարող է կուլ տալ ու մարսել, չի կարելի լամայի դեմքով ինչ-ինչ խոտակեր արարածների: Խորհուրդ եմ տալիս քեզ վրա չվերցնես, բայց դու շատ փոքրիկ տղա ես, որ կարողանաս Նիկոլի նման պատասխան տալ օգտագործածդ հիմար արտահայտությունների համար: Այդ ո՞ւմ ես «անդաստիարակ» անվանում, ո՜վ Նիկոլի «ձիանոցի» ողորմելի էակ: Դու Արմինե Օհանյանի դաստիարակության 0,1 տոկոսն ունեցիր՝ նախ, դու դեռ կարողացիր քո «քաղաքական հատակում» չորեքթաթ տալ, հետո բերանդ բացիր:
Էն էլ գիտենք, թե ինչու եք սևեռվել «Հրապարակի» ու նրա գլխավոր Խմբագիր Արմինե Օհանյանի վրա: Չեք կարողանում համակերպվել «Հրապարակի» «կայացրած» դատավճռի հետ, որից շատ կուզենայիք խուսափել: Բայց ուշացել եք: «Հրապարակը», պատկերավոր ասած, ձեզ վաղուց «թաղել է» ու ձեր շիրմաքարին գրել՝ «Նիկոլի անվան եղբայրական աղբանոց»: