ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Սամվել Կարապետյանին հարց է ուղղվել շրջանառվող այն խոսակցությունների վերաբերյալ, ըստ որոնց նա, իբր, Ռուսաստանի կողմից ուղարկվել է Հայաստան՝ ընտրական գործընթացներին մասնակցելու նպատակով։
Կարապետյանը կտրուկ հերքել է այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսանում են պարզապես չհիմնավորված խոսակցություններ։
Նրա խոսքով՝ իր գործունեությունն ու քաղաքական ներգրավվածությունը պայմանավորված են բացառապես սեփական դիրքորոշումներով և նախաձեռնություններով, այլ ոչ թե արտաքին ուժերի ազդեցությամբ կամ հանձնարարություններով։
«Կարող եք չկասկածել այդ հարցում»,- նշել է նա: