Այլ

Նավթի շեշտակի էժանացում է կանխատեսել

Նավթի շեշտակի էժանացում է կանխատեսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո նավթը կտրուկ կէժանանա։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Սպիտակ տան գործող ղեկավարի խոսքով՝ ներկայումս Հորմուզի նեղուցը փաստացի արգելափակված է եւ այնտեղ մեծ թվով նավթատար լցանավեր չեն կարողանում նավարկել։ Եւ դա ազդում է նավթի գլոբալ գների վրա։ «Կարծում եմ, որ հենց որ պատերազմն ավարտվի, գները շատ արագ կերպով եւ նշանակալիորեն կնվազեն։ Հնարավոր է նույնիսկ այնքան, որքան մենք դեռ չենք տեսել»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image