Հասարակություն

Առանց հիշողության ու մարդկային նկարագրի

Առանց հիշողության ու մարդկային նկարագրի

Նիկոլիզմն այս ընթացքում շատերին կերավ: Շատերը, որ մարդկային կերպարանք ունեին, 2018-ի խեղկատակությունից հետո վերածվեցին իսկական անասունի, կորցրին հիշողությունն ու ուղղությունը, տրվեցին պղտոր ալիքներին… Ուրացան, մոռացան ամեն ինչ՝ հանուն Նիկոլի գոմի մի անկյունում իրենց բաժին խոտը ծամելու: Մեր հասարակության մեջ ավերմունք, մեծ ավերմունք եղավ 2018-ից հետո: Ու ի՜նչ մարդիկ վերածվեցին անասունի… Նիկոլիզմը նրանց տվեց այդ շանսը, եւ նրանք բաց չթողեցին այդ հնարավորությունը: Սուտ է, մի ասեք՝ չդիմացան: Ոչ ոք չի բռնացել նրանց վրա, բռնի չի անասնացրել նրանց: Ամեն ինչ տեղի է ունեցել իրենց կամքով ու ցանկությամբ: Եթե մարդն իր միջից պոտենցիալ անասուն է, էլ վերջ: Ինչքա՞ն պետք է գաղտնի պահեին դա, մի օր «դուրս էր գցելու», չէ՞: Նիկոլիզմի հետ պիտի անխուսափելիորեն գար մի օր, որ Արցախյան պատերազմի մասնակիցը հայտարարեր, որ 2018թ. «հեղափոխությունն» ավելի մեծ արժեք է, քան Արցախյան առաջին հերոսամարտը: Այսպիսի բան ասեր Նիկոլը կամ մի փախած ՔՊ-շնիկ, կասեի՝ էշ ա, բան չի հասկանում: Բայց երբ դա ասում է Արցախյան հերոսամարտով իր ժողովրդին հայտնի դարձած հրամանատարը, չգիտեմ ինչ ասեմ: Իմանամ՝ դրանով մի այնպիսի հարց է լուծում, որ պետք է բոլորին, կլռեմ, կպապանձվեմ, բայց երբ տեսնում ես, որ դա ասում է հանուն իր բաժին ծղոտի, էլ չեմ կարողանում դիմանալ… Անասուն:

Մարդ էլ կա, որի «շեռը միշտ պղտոր է» եղել: Չնայած դրան՝ միշտ սիրված էր, ամեն տեղ ընդունված: Նրա մասին ասում էին՝ իր տաղանդով, իր պոեզիայով ու երգերով սերունդներ է դաստիարակում: Խմելու հետ սեր ունի, բայց դա ի՞նչ կապ ունի տաղանդի հետ՝ ասում էին: Եվ ի՞նչ պարզվեց երեկ չէ, առաջին օրը… Պարզվեց, որ տաղանդավոր մարդու հիշողությունը ջնջելիս մարդը վերանում է, եւ տակը մնում է տաղանդավոր անասունը: Իսկ դա այն կետն է, որից հետո ստիպված ես խոստովանել՝ նիկոլիզմն այս մեկին էլ տարավ: Ուրիշ էլ ի՞նչ ասես, երբ քո իմացած տաղանդավոր մարդը աչքիդ առաջ վերածվում է տաղանդավոր անասունի՝ հայտարարելով, որ Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթել ենք, քանի որ այդպես էր ձեռնտու ռուսներին: Հետո՞… Հետո` ոչինչ: Վարեցի՞ր քո բաժին սեւահողը, ապրես, որոճա քեզ բաժին ընկած խոտը... հրեն` գոմի անկյունում ծղոտ կա, գնա ու մինչեւ լուսաբաց ծամիր սրտիդ ուզածի չափ: Վաղն էլի վար անելու ենք գնալու:

Իսկ ինչո՞ւ են հատկապես Արցախյան շարժմանն ու Արցախին հարվածում այս խայտառակությունները: Պատասխանը պարզ է, կարծում եմ` բա հո դավաճանությանն ու պարտվողականությանը չե՞ն հարվածելու: Ո՞վ նրանց այսօր մի խուրձ խոտ կտա, երբ դավաճանությունն ու պարտվողականությունն են Հայաստանի իշխանությունը, երբ Արցախն ուրացողն է խոտ բաժանողը, երբ պատերազմի դաշտից փախած դասալիքն է երկրում «արդարություն» հաստատողը, մատաղ սերնդին «հայրենասիրություն» ներարկողը, հանուն իր աթոռի ամեն ինչ ավերողը: Մենք անկախությունից ի վեր ի՞նչ ենք ունեցել… Մի Արցախ, ուրիշ ոչինչ: Ու ի՜նչ գնով էինք այն ձեռք բերել: Արցախը պատվար էր, թիկունք էր, ապահովություն էր, Հայաստանն ու սփյուռքն իրար կապող օղակ էր Արցախը: Եվ պատահական չէր, որ ազգակործան նիկոլիզմն առաջին հերթին հենց Արցախը մերժեց: Բայց ցավը նիկոլիզմը չէ: Նիկոլիզմը մի օր եկավ, մի օր էլ կգնա: Ցավը հայրենազրկություն ապրած նոր հայն է, որ դատապարտված է ցմահ հայ լինել՝ առանց հիշողության ու մարդկային նկարագրի:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image