Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար։
Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանն ազատվել էր ԿԳՄՍ փոխնախարարի պաշոնից: Փոխնախարար Դանիել Դանիելյանը նույնպես ազատվել է պաշտոնից:
Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը զբաղեցրել էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր: