Հասարակություն

Հույս ունեմ, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի

Հույս ունեմ, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի

Երկու օր է, ինչ հասարակական-քաղաքական շրջանակները քննարկում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որտեղ նա 23 կետով անդրադառնում է 90-ականներին Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցած  առանցքային մի շարք իրադարձությունների։ Հատկապես մինչեւ Հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո տեղի ունեցած  իրադարձությունները կրկին թարմացվել են ականատեսների հիշողություններում, դրանք քննարկվում են սոցցանցերում եւ մամուլում։ Ոմանք էլ առաջարկում են իրավապահ մարմիններին մանրազնին քննության ենթարկել Վահան Շիրխանյանի նամակը, նրանում ներկայացված փաստերը, թեեւ դրանց մասին ժամանակին գրվել է ընդդիմադիր մամուլում։ 
ՀՀ գլխավոր դատախազությունից արդեն արձագանքել են, որ Վահան Շիրխանյանի նամակն ուսումնասիրում են։

Հոկտեմբերի 27-ի իրադարձություններին ժամանակին հետեւած անձինք լավ են հիշում, որ Նաիրի Հունանյանն իր հանցախմբի հետ ԱԺ դահլիճ ներխուժեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը պատասխանում էր ԱԺ պատգամավորների հարցերին։ Այդ ժամանակ էլ հնչեցին կրակոցները։ 
1999թ․ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանից հետաքրքրվեցինք, թե կարդացե՞լ է Վահան Շիրխանյանի նամակը, ակնկալո՞ւմ է, որ թավշյա հեղափոխությունից հետո կարող են բացահայտվել 20-ամյա վաղեմության դեպքերը։

Լեւոն Բարխուդարյանն արձագանքեց, որ ծանոթ չէ Վահան Շիրխանյանի նամակին,  նամակներ կարդալու ժամանակ չունի։  Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, ապա Բարխուդարյանը նշում է․  «Հուսով եմ, որ կբացահայտվեն կազմակերպիչները։ Ես ինձ շատ բավարարված կզգամ, եթե բացահայտվեն կազմակերպիչները»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image