Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ծավալած արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի այսօր արած հայտարարությունը շոկի մեջ է գցել անգամ ամեն ինչ տեսած հայաստանյան հանրությանը, բայց այն աննկատ չի մնացել նաև դրսում: Օրինակ՝ oc-media.org կայքը նյութ է հրապարակել հետևյալ վերնագրով՝ «Փաշինյանն առաջարկում է իր սեռական օրգանը ցուցադրել Հայ եկեղեցու առաջնորդին», որտեղ նշվում է, որ Փաշինյանն այս բովանդակությամբ գրառումն արել է այն բանից հետո, երբ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը մեղադրել է, թե Փաշինյանը թլպատված է, ինչպես հրեաները և հավելել, որ նա քրիստոնյա չէ:
https://eadaily.com/-ն էլ գրում է, որ Փաշինյանը հայտնել է իր պատրաստակամության մասին՝ ապացուցելու, որ թլպատված չէ: Կայքը գրում է.«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական վիրավորական գրառումն է կատարել՝ ուղղված հայ առաքելական եկեղեցուն: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանին սոցիալական ցանցերում անվանում են թլպատված, քանի որ, ինչպես գրում են օգտատերերը, նա դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի «հանցակիցը»։
https://news.ru/-ն գրում է, որ Փաշինյանը խոստացել է իր սեռական օրգանը ցույց տալ հայ առաքելական եկեղեցու առաջնորդին:
Գրեթե նույն վերնագրով նյութ է հրապարակել ադրբեջանական https://minval.az/-ը: Ադրբեջանական կայքը գրում է, որ Հայաստանի վարչապետն այսօր արտասովոր հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ հոգևորականներից մեկը մեղադրել է նրան թլպատված լինելու և քրիստոնյա չլինելու մեջ և կից ներկայացրել են Փաշինյանի գրառումը՝ թարգմանությամբ:
Ինչպես տեսնում եք, Փաշինյանը ժամանակն իզուր չի վատնում` ամբողջ էներգիան ծախսում է նաև դրսում Հայաստանի վարկանիշն իջեցնելու, ավելի շուտ` խայտառակելու «սուրբ գործին»: