Միջազգային

Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը

Կրեմլը հրապարակել է ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը

ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է ազգային հանրաքվե անցկացվի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը, որում նշվում է` Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կարծիքով՝ Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի հնարավոր սեղմ ժամկետում։

«Համակարծիք ենք, որ Հայաստանում հնարավոր սեղմ ժամկետում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանն անդամակցելու կամ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու վերաբերյալ»,– ասված է հայտարարությունում։

«Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ Միություն) տնտեսական անվտանգության համար զգալի ռիսկերը, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանը միանալու նախապատրաստական ​​աշխատանքների հետ կապված, ինչպես նաև Միության անդամ պետություններին հասցվող վնասը կանխելու անհրաժեշտությունը, որոշել ենք, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում կզեկուցեն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին՝ կապված Հայաստանի Հանրապետության հետ», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image