Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնության շրջանակում ապրիլի 23-ին Հայաստանը կներկայացնեն երեք մարզիկներ։
Ծանրամարտի ղամարդկանց 88 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը մրցահարթակ դուրս կգա ժամը 16:00-ին։
Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, կանանց 77 կգ քաշային կարգում ուժերը կչափեն հայ մարզուհիներ Աննա Ամրոյանը և Ալինա Սուքիասյանը։