Հասարակություն

Ինչ է որոշվել Վեդիի կոմունալ բաժնի աշխատակցի հայտարարությունների վերաբերյալ

Ինչ է որոշվել Վեդիի կոմունալ բաժնի աշխատակցի հայտարարությունների վերաբերյալ

Հունվարի 11-ին Վեդիի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը հիվանդանոցից հիվանդ վիճակում դուրս էր գրվել՝ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի մասնակցելու համար։

«Վիրահատված եմ, երկար կանգնած չեմ կարողանում մնալ։ Այստեղից նորից հիվանդանոց պիտի գնամ։ Պահանջվել է, որ գանք, եկել եմ, հիվանդանոցից պրյամո եկել եմ էստեղ։ Ընդհանրապես չեմ մասնակցել նման բաների, որ չգայինք չէր լինի»,– ասել էր նա։

Հարցին՝ շատ աշխատակիցներ կան այստեղ՝ նա դրական պատասխան էր տվել, նշելով, որ՝ ոչ միայն կոմունալ բաժնից, այլ նաև համայնքապետարանի այլ բաժիններից ևս։

Դիմեցինք գլխավոր դատախազությանը, թե արդյոք նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, պատասխանեցին. «2026 թվականի հունվարի 15-ին քրեական վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի իրավակարգավորումներով»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image