Հասարակություն

Հայ մարզիկի քայլը «առավել քան պարզ է»․ Ֆեդերացիայի կոշտ պատասխանը՝ ԿԳՄՍ-ին

Հայ մարզիկի քայլը «առավել քան պարզ է»․ Ֆեդերացիայի կոշտ պատասխանը՝ ԿԳՄՍ-ին

Համացանցում հայտնվել է պաշտոնական գրագրություն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի միջև, որը վերաբերում է միջազգային մրցաշարի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Hraparak.am-ը ներկայացնում է գրության բովանդակությունը, ըստ որի՝ ​ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը պաշտոնական գրությամբ դիմել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանին: Հարցումը վերաբերում է Իտալիայում կայացած «Tour de Ski» մրցաշարի ընթացքում հայ մարզիկի կողմից մարզաշապիկի վրայի «Ադրբեջան» գրառումը փակելուն: Նախարարությունը պահանջել է ներկայացնել պաշտոնական պարզաբանում տեղի ունեցածի վերաբերյալ:​

Ուշագրավ է Ֆեդերացիայի կոշտ պատասխանը : Դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հանդես է եկել հստակ պարզաբանմամբ : Ֆեդերացիան նշել է, որ «Tour de Ski»-ն ոչ թե պարզապես մրցաշար է, այլ դահուկավազքի Աշխարհի գավաթի փուլերից մեկը: Պարզաբանել է, որ «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա:​Ակնառու է, որ  Ֆեդերացիան բավականին կոշտ է արձագանքել պարզաբանում տալու պահանջին՝ նշելով, որ հայ մարզիկի քայլը «առավել քան պարզ է»: ​ Գրության վերջում ֆեդերացիան շեշտել է, որ միջադեպը որևէ լրացուցիչ պարզաբանման կարիք չունի:

​Այսպիսով, արձանագրենք, որ  մինչ նախարարությունը փորձում է ստանալ միջադեպի պաշտոնական հիմնավորումը, ֆեդերացիան լիովին սատարում է մարզիկի գործողությունը՝ այն համարելով ինքնին հասկանալի և քննարկմանը ոչ ենթակա:

Հիշեցնենք, որ դահուկորդ Միքայել Միքայելյանը պատմել էր, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ է ստացել հանդերձանքը և տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա։

Միքայել Միքայելյանը նշել է, որ ինքն իր արաքի, իր տուգանքի տերն է, իսկ տուգանքի բեռը կիսել ցանկացողներին մի բան է խնդրում՝ աջակցել Աշոցքում դահուկային սպորտի զարգացմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image