Հասարակություն

Գյումրիի գլխավոր ճարտարապետը եւս կալանավորվեց

Գյումրիի գլխավոր ճարտարապետը եւս կալանավորվեց

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Այս մասին մեզ հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշենք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. Վերջինս եւս կալանավորվել է։ Գյումրիի քաղաքապետը հայտարարել է` տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image