Պաշտոնատար անձանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով եկամուտների տարեկան հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը հունիսի 1-ին ավարտվել է։ «Հրապարակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ԿԿՀ՝ պարզելու, թե որ պաշտոնյաները հայտարարագրեր չեն ներկայացրել։
ԿԿՀ-ից հայտնել են, որ 67 պաշտոնատար անձ և տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։ Չի ներկայացրել նաև Ժաննա Անդրեասյանի օգնական Գոհար Եղիազարյանը, Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը, ինչպես նաև տարբեր համայնքների մի քանի տասնյակ ավագանու անդամներ։
ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիր չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչև հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։