Ժամանց

Երիտասարդ ֆուտբոլիստի համար պայքարում է մի քանի ակումբ

Երիտասարդ ֆուտբոլիստի համար պայքարում է մի քանի ակումբ

«Ռեննի» կենտրոնական պաշտպան Ժերեմի Ժակեն իր մարզական կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլում»։ Ակումբները կարողացել են պայմանավորվել քսանամյա մարզիկի տեղափոխման հարցի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տեղափոխությունը տեղի կունենա ամռանը։ Գործարքը կարժենա 60 միլիոն եվրո, պլյուս՝ 10 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։ Երիտասարդ ֆրանսիացի մարզիկը արդեն համաձայնել է «Լիվերպուլ» տեղափոխմանը։ Նշենք, որ Ժակեի համար պայքարել է միանգամից մի քանի ակումբ՝ ներառյալ «Չելսին»։ Եւ մինչեւ վերջերս հենց լոնդոնյան ակումբն էր համարվում ֆավորիտը՝ ֆուտբոլային ծագող աստղի համար մղված պայքարում, սակայն «Լիվերպուլը» կարծես թե ավելի լավ կարողացավ «լեզու գտնել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image