Ժամանց

Նա աշխատում էր գիշերներով, զոհաբերում էր իր քունը, ժամանակը, նույնիսկ երազանքները՝ միայն թե իրականացնի իմը

Նա աշխատում էր գիշերներով, զոհաբերում էր իր քունը, ժամանակը, նույնիսկ երազանքները՝ միայն թե իրականացնի իմը

Դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանն Ինստագրամում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու պատմել իր ընտանիքի անդամների մասին: 

«Եթե իմ մեջ կա լույս, ապա դա ձեր լույսն է…
Դուք անցել եք այնքան դժվարությունների միջով՝ հոգնածություն, ցավ, բազմաթիվ փորձություններ… և այդ ամենը՝ միայն նրա համար, որ ես ապրեմ անհոգ կյանքով։ Դուք ձեր վրա եք վերցրել ամենածանր բեռը, որպեսզի իմ մանկությունը լինի խաղաղ ու երջանիկ։ 

Պապիս, որքան էլ հոգնած վերադառնար աշխատանքից, միշտ ժամանակ էր գտնում ինձ համար։ Նա սովորեցնում էր ինձ ուժեղ լինել, ազնիվ ու արժանապատիվ։ Իր օրինակով ձևավորում էր իմ բնավորությունը։

 Տատիկս ինձ տալիս էր այնպիսի ջերմություն ու հոգատարություն, որ նրա կողքին աշխարհը դառնում էր ավելի բարի ու խաղաղ։ Նրա գրկում բոլոր վախերս անհետանում էին։ Դա իմ ամենաապահով վայրն էր։

Իսկ մամաս… իմ ուժեղ, անփոխարինելի մամաս։ Նա աշխատում էր գիշերներով, զոհաբերում էր իր քունը, ժամանակը, նույնիսկ երազանքները՝ միայն թե իրականացնի իմը։ Միայն թե ես ոչ մի բանի պակաս չունենամ։ Միայն հիմա եմ սկսում հասկանալ, թե ինչ մեծ գնով է տրվում այդպիսի սերը։

Ձեր շնորհիվ ես գիտեմ, թե ինչ է ընտանիքը։ Ոչ թե պարզապես բառ, այլ զգացողություն։ Աջակցություն։ Նվիրում։ Հավատարմություն։ Սեր, որը երբեք չի վերջանում։ ️
Այդ սիրուց մեծ նվեր ես երբեք չէի կարող ստանալ։ Շնորհակալ եմ, որ դուք իմ ընտանիքն եք»,- գրել է նա: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image