Կարծում եմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը պետք է շնորհակալ լինի ռուսատյացության տեղական դրսևորումներից: Որովհետև դա հիանալի կռվան է Ռուսաստանի ղեկավարության հետ քաղաքական առևտուր անելու ռումով: Ինչն ապահովում է ՌԴ-ի կողմից վերջինիս նկատմամբ կտրուկ գործողությունների բացակայությունը: Հատկապես որ, որպես արտաքին աշխարհի հետ տնտեսապես հարաբերվելու միջնորդ, Հայատանն այնքան էլ արժեք չունի Ռուսաստանի համար: Դրա վկայությունն է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության անկումն ավելի քան 54 տոկոսով: Իսկ այդ առևտուրը հիմնականում իրականացվում է հենց ՌԴ-ի հետ կամ նրա հետ համագործակցությամբ մեկ-երկու այլ երկրի հետ: Դրա մեկ այլ վկայությունը թանկարծեք քարերի գծով բիզնեսի առումով հայաստանյան ինչ-որ ձեռնարկության նկատմամբ քրեական հետապնդումն էր՝ ռուսական դատախազության կողմից իրականաղցված: Էն, որ կապվեց գործարար Գռզոյի (պատգամավոր Խ. Սուքիասյանի) անվան հետ՝ չնայած հերքվեց նրա կողմից:
Մի խոսքով, Նիկոլը վարչապետ Միշուստինին կամ նույնիսկ նախագահ Պուտինին կարող է ասել, որ եթե ՌԴ-ում խնդիրներ ստեղծվեն իր համար, ապա իրեն կարող է փոխարինել շատ ավելի ռուսատյաց մեկը, քան ինքն է: Ում կողմից անմիջապես կդրվի ռուսական 102-րդ բազան ՀՀ-ից դուրս հանելու պահանջը: Ինչը, չեմ կարծում, թե ոգևորությամբ կընդունվի Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ճիշտ կլիներ, իհարկե, որ Նիկոլին փոխարիներ ոչ թե սկզբունքային որևէ ռուսատյաց, այլ պետական մտածողությամբ օժտված՝ ավելի ադեկվատ որևէ մեկը: Այդպիսիք վստահաբար առկա են ընդդիմադիր ճամբարում, սակայն ռուսական կողմում էլ են հասկանում, որ դա ավելի դժվար իրագործելի կլինի, քան առաջին տարբերակը: Ու այդ պատճառով էլ ստիպված շարունակում են հարմարվել Նիկոլին, ինչը սկիզբ առավ դեռևս 2018-ի մայիսից: Ինչն օգուտ է տալիս ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ այն իր անձնական «դուքյանը» դարձրած Փաշինյանին: Չնայած դա էլ արդեն ոչ թե Ռուսաստանի ղեկավարության, այլ գրագետ ու հայրենասեր հայաստանցիներիս խնդիրն է: Ի դեպ, ասվածի հիմնավորում է Վերին Լարսի շրջանում սելավի պատճառով մտցված սահմանափակումներն ինչ-որ ձևով հանելու՝ Նիկոլի խնդրանքը, որպեսզի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատարները կարողանան հասնել Հայաստան:
Իսկ եթե հրաշք պատահեր ու «խեղճ հարիֆն ինչ անի» բնութագրված անձը կյանքում գոնե մեկ անգամ ադեկվատ վերաբերմունք դրսևորեր իրականության նկատմամբ, ապա կփորձեր օգուտ քաղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումից: Բայց քանի որ վերջինս համառ ու անսասան կերպով շարունակում է գոյություն չունեցող ռուսահպատակությունը փոխարինել իրական թուրքահպատակությամբ, մեզանից անկախ ծագած հնարավորությունը մենք դժվար թե կարողանանք օգտագործել: Ինչ մնում է իրական թուրքահպատակության բնույթին, ապա, կարծում եմ, որ դա գաղտնիք չէ նույնիսկ Փաշինյանի ու նրա խամաճիկ ՔՊ-ականների համար: Այն է՝ հանուն իբրև թե դեպի Արևմուտք շարժվելու՝ թուրքահպատակի վերածվելը ենթադրում է հրաժարում առաջին հերթին ազգային հիշողությունից: Հրաժարում բացասական և թե դրական հիշողություններից. Ցեղասպանությունից և Արցախյան հաղթական պատերազմից: Ինչպես հայտնի է, դա մանկուրտիզմի երևույթն է, որի դեպքում անձը (կամ մարդկանց ինչ-որ խումբ) վերածվում է զոմբիի (զոմբիների ամբոխի)՝ պատրաստ կատարելու տերերի բոլոր հրամանները:
Ինչևէ, նույնիսկ այդ հեռանկարը խելքի չի բերում վարչապետի աթոռից կառչած անձին: Ով եկեղեցու հավատավոր հետևորդի անվամբ քողարկվելով՝ դրդում է իր նմաններին ներխուժել քրիստոնեական սրբավայրը: Ով Ադրբեջանի բռնապետի հետ խոսքը մեկ առած՝ անընդհատ հակառուսական թրենդի մեջ է պահում իրեն: Ով փորձում է մրցել նավթ ու գազ ունեցող ադրբեջանցիների հետ գլոբալիստական Արևմուտքի հովանավորությունը շահելու առումով: Առանց գիտակցելու, որ Արևմուտքը վաղուց առաջնորդվում է նյութական շահերով և ոչ թե գաղափարախոսական սկզբունքներով: Ով գլոբալ Արևմուտքին իր հավատարմությունն հավաստելու համար՝ գիտակցելով, թե ոչ, սպառնալիքներ է գեներացնում Հայաստանի անվտանգության առումով:
Քաղաքականություն
Զոմբիների վերածվելու ճանապարհին
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯