Հասարակություն

Առողջ շանս տարան, հաշմանդամ հետ բերեցին․ Ինչպես է աշխատում Գյումրու շների կենտրոնը

Առողջ շանս տարան, հաշմանդամ հետ բերեցին․ Ինչպես է աշխատում Գյումրու շների կենտրոնը

Արդեն մի քանի օր է, Երևանի քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոնը և Գյումրու քաղաքապետարանը ճանաչողական եւ գովազդային նյութեր են տարածում այն մասին, թե ինչպես է Երևանը օգնում Գյումրիին թափառող կենդանիների խնամքի հարցում։ Սարիկ Մինասյանն է ընդունում ՀՈԱԿ տնօրեն Հարություն Առաքելյանին, նկարվում նրա հետ, Առաքելյանն է այցելում Գյումրու կլինիկա, որտեղ տարրական ներկ անգամ չկա պատերին և հակահիգիենիկ պայմաններ են, հարցազրույցներ է տալիս տեղի լրատվամիջոցներին։ Իրականությունը, սակայն այն է, որ Գյումրու կենդանասերները, շների խնամակալները սարսափում են գործընթացից և տեսնելով քաղաքապետարանի մեքենան, որը հավաքում է փողոցներից շներին, սոցցանցերում եւ զանգերի միջոցով իրար զգուշացնում են, որ կենդանիներին պահեն։ 

Երեկ էլ Գյումրու կենդանասերներից Իրինա Դավթյանը սարսափելի տեսանյութ էր տեղադրել իր տարած՝ վերակլիպսավորված եւ հետ բերած կենդանու լուսանկարներով, որոնցում երևում էր, որ շանը Գյումրու կլինիկայից բերել են կուրացած վիճակում, իսկ հին կլիպսը ականջից պոկել են` առանց նարկոզի եւ վայրենավարի, այնպես, որ շան ականջն էլ հետն են պոկել։ 

«Բիրկան առանց ցավազրկող հանել են, նորը խփել: Ականջը արյունլվիկ արած: Կամ չգիտեմ ինչ են սրսկել, կամ ծեծել են: Առողջ շանս տարան, հաշմանդամ հետ բերեցին: Ծնված օրվանից պահել եմ: Առողջ շուն էր: Իմ խեղճ քոթոթիս էս ի՞նչ են արել», – մղկտում է կինը, պատասխան պահանջելով։ 
Հը, Սարիկ, ի՞նչ կասես, թե մենակ նկարվելուց ես լավ։ Բազմաթիվ գյումրեցիներ կենդանիների պաշտպանության խմբերում գանգատվում են, որ իրենց կենդանիներին տարել են օրեր առաջ ու հետ չեն բերել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image