Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում

«Հրապարակ»․ Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում

Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է` Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել` մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:

Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:

Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:

Դրանով նախ արտերկրում գտնվող Հայ առաքելական եկեղեցու թեմերի աշխատանքը կաթվածահար կանեն եւ մեծ ռեսուրսներ կխլեն` փաստաբանական եւ այլ ծառայությունների հետ կապված: Բարձր վարձատրություն եւ այլ արտոնություններ են խոստանում այն անձանց, ովքեր կմասնակցեն փաշինյանական այս ծրագրի իրականացմանը:

Մեր աղբյուրը պատմում է, որ հետախուզական այս փուլի աշխատանքները համակարգում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը` Թուրքիայի եւ Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ համագործակցությամբ: Ծրագրի մեջ ներգրավված են ծառայությունների ղեկավարների տեղակալները` Արման Բոշյանը, Մութալու Տոկայը եւ Զաուր Իսմայիլովը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image