Հասարակություն

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է վարչական դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է վարչական դատարան

Վարչական դատարանում այժմ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում, մասնավորապես` մի քանի դատավորների աշխատասենյակներում։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image