Հասարակություն

Քաղաքացիություն ստանալու 805 դիմում մերժվե՞լ է

Քաղաքացիություն ստանալու 805 դիմում մերժվե՞լ է

2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար ներկայացված 805 դիմում մերժվել է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ առկա չէ հստակ վիճակագրություն, թե մերժված դիմումների թվում կան արդյոք Արցախից բռնի տեղահանված անձինք։

Պողոսյանը նշել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նման դեպքերը գրեթե բացառվում են։ Նա պարզաբանել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Արցախից տեղահանված քաղաքացիների դիմումները դիտարկում է հատուկ կարգով և հնարավորինս սեղմ ժամկետներում։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ իր հիշողության մեջ չի եղել դեպք, երբ Արցախից բռնի տեղահանված անձանց քաղաքացիության դիմումների վերաբերյալ նման խնդիրներ կամ մտահոգություններ արձանագրված լինեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image