2023 թվականից Շիրակի մարզից Երեւանի քաղաքացիական դատարան տեղափոխված Վահագն Թորոսյանի դեմ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։ Դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը` փաստաբան Գուրգեն Թորոսյանի դիմումի հիման վրան։ Բարձրագույն դատական խորհուրդն այն կքննի օգոստոսի 25-ին։
ԲԴԽ-ն տևական ժամանակ առաջ Վահագն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր հաստիքի համար, սակայն ՔՊ-ական պատգամավորներից որևէ մեկը չէր մասնակցել քվեարկությանը։
Չընտրված թեկնածուն Վահագն Թորոսյանը, այդուհանդերձ, առանց առաջխաղացման չէր մնացել։ Նրան որոշել էին տեղափոխել Երևան։
Նշենք, որ 2022թ․ հոկտեմբերին Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ, որը թողնվել էր առանց քննության՝ քվորումի բացակայության պատճառով, քանի որ ԲԴԽ արդեն նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։