Քաղաքականություն

Հայերին են դատում

Հայերին են դատում

Երեկ երկու տարբեր լուր դարձան օրվա ամենաընթերցվածը, մեկը` հայաստանյան իրականությունից, մյուսը` ադրբեջանական, բայց հավասարաչափ ցնցող ու տխրեցնող: Բաքվի բանտում գտնվող 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը, որին շինծու մեղադրանքով դատապարտել են 15 տարվա ազատազրկման, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է ադրբեջանական հիվանդանոց: Երկրորդը․ Հայաստանի դատարանի կողմից շինծու մեղադրանքի հիման վրա 2 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մինասյանին` Աշոտ Երկաթին, հայ իրավապահները տեղափոխել են կալանավայր, քանի որ կեղծ, հորինված, ապօրինի դատավճիռը մտել է ուժի մեջ:

Այս երկու լուրերը լսող մարդն ի՞նչ պետք է մտածի` որ գործ ունենք համերաշխաբար իրար հետ համագործակցող երկու հակահայ իշխանությունների հետ, որոնք դատում են հայերին․ մեկը` Երեւանում, մյուսը` Բաքվում: Որ արցախյան ազատամարտերում կռված, հայրենիքի համար կյանք տված մարդիկ հավասարապես պատժվում են ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում: Որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ազատելու ոչ մի փորձ նիկոլական իշխանությունը չի անելու, որովհետեւ եթե նման բանի ունակ լիներ, ապա հայ հայրենասերներին Հայաստանում չէր դատի:

Ի դեպ, երեք պատերազմների մասնակցած Աշոտ Երկաթին դատել են ապօրինի զենք պահելու համար: Ավելի հեռուն գնացող եզրահանգումներ անողները կարող են ենթադրել, որ ոչ միայն Բաքվի դատարաններն են Ալիեւի հրահանգով գործում, այլ նաեւ Հայաստանինը, եւ, ըստ այդմ, հեռու չէ այն օրը, երբ դատարանի առաջ կկանգնեն կռված, հայրենիքի համար իրենց առողջությունը կորցրած եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ աչքի ընկած բոլոր հայերը: Որովհետեւ այս խմբի լավագույն ներկայացուցիչն ազնվագույն մարդ, իսկական հայ, իր հայրենիքի նվիրյալ Աշոտ Մինասյանն է:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image