Հասարակություն

Կարճ ասած՝ ահռելի ջրի կորուստ է եղել, խաթարվել է մեր բնականոն կյանքը

Կարճ ասած՝ ահռելի ջրի կորուստ է եղել,  խաթարվել է մեր բնականոն կյանքը

«Եթե ցանկանում եք ինձ և իմ գործունեություններին՝ Yerevan Coworking, Azat TV, Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան, 1Dram, աջակցել, ապա ուղղակի եկեք ինձ և իմ բարեկարգած, ապա քարուքանդած տարածքը տեսնելու: 

Նաև ասեմ, որ հուլիսի 12-ին, ժամը 19:30 Երևան Քովորքինգում՝ «Ջրի գինը» վավերագրական ֆիլմի դիտում ենք կազմակերպել»,-ֆեյսբուքում լուսանկարներ հրապարակելով՝ այսօր այսպիսի ահազանգ էր հնչեցրել Նարեկ Այվազյանը: Hraparak.am-ի հետ զրույցում նա մանրամասնեց․

«Այստեղ ես գործունեություն եմ ծավալում, Yerevan Coworking-ն է, որի բակի հատվածը բարեկարգել, սրճարան էի ուզում սարքել, արդեն պատրաստվել էի սրճարանի բացմանը, ու այս վթարը եղավ: Հունիսի 20-ից ահազանգել եմ, 2-րդ օրը Վեոլիա Ջրից եկել են, ստուգել են ջուրն ու ասել, որ մեջը քլոր չկա, խմելու չէ, ներքին ցանցի խնդիր է, լուծեք ձեզանով:Որից հետո, ասացին՝ մասնագետ կուղարկեն,ամսի 2-ին եկել են, հայտնաբերել , որ այստեղով մեծ մագիստրալ է անցնում, 2 օր աշխատանք են իրականացրել, հետո չեն եկել, այսօր վերջապես եկան հայտնաբերեցին այդ վթարված հատվածը:Խնդիրն ինչումն է․ ոչ միայն մենք ենք այստեղ, այլ մեր գործընկերներն են նաև գործունեություն իրականացնում, որոնց աշխատանքը խաթարվել  է այս պրոբլեմից :Կարճ ասած՝ մեր բիզնես առօրյան, հանրային եւ հասարակական գործունեությունն ամբողջությամբ խաթարված է: էլ չեմ ասում՝ այստեղ բնակվող քաղաքացիներ էլ կան:Բոլորի վրա ազդում է, երբ տեսնում են, թե այդ ահռելի քանակությամբ ջուրը ոնց է վատնվում:Ջուրը հոսում էր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողքով, հասնում սահմանադրական դատարանի մոտ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի մոտով հոսում Բաղրամյան․․․:Կարճ ասած՝ ահռելի ջրի կորուստ է եղել, բացի այն, որ խաթարվել է մեր բնականոն կյանքը, վնասներ պատճառել»:

Հ․Գ․Նշենք, որ քիչ առաջ Նարեկ Այվազյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ 

Yerevan Coworking-ի բակում տեղի ունեցած վթարը Վեոլիա Ջուրն ու Կենտրոն վարչական շրջանը համատեղ վերացրել են:

 «Մնում է բարեկարգումն ու վնասի հատուցումը, որն իմ սահմանադրական իրավունքն է: 
Ես Electric Yerevan, Էլեկտրիկ Երևան հակակոռուպցիոն ծրագրերի և համակարգային բարեփոխումների ՀԿ-ով գրություններ ունեմ ուղարկած Ջրային կոմիտեին և ՀԾԿՀ-ին տեղեկատվություն ստանալու նպատակով: Հուսանք հինգ օրում կպատասխանեն: 

Պատրաստել էի կոլեկտիվ հանրագիր այս և մնացյալ նմանատիպ խնդիրների մասին, սակայն այս խնդիրը կարգավորվեց, իսկ դրա ինստիտուցիոնալ հատվածով արդեն հանդես կգամ իմ քաղաքական ու քաղաքացիական ընկերների հետ համատեղ քննարկումների արդյունքում:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Շամշյանին, Ազատություն ռադիոկայանին, Ecolur.org-ին, hraparak.am-ին և այլ լրատվամիջոցների, ովքեր բարձրաձայնել են այս խնդիր մասին: Նաև Վեոլիա Ջրի և Կենտրոն վարչակազմի աշխատակիցներին ծանր գործն անելու համար:

Իմ ընկերներին ու հարազատներին ուզում եմ ասել, որ էներգիայիս, համբերատարությանս ու համառությանս աղբյուրն եք ու ձեր սատարումն ամենաէական նշանակությունն է ունեցել: 

Հիշեցնեմ նաև, որ Երևան Քովորքինգում՝ «Ջրի գինը» վավերագրական ֆիլմի դիտում է լինելու վաղը և բոլորին հրավիրում եմ: Ձմերուկի հյուրասիրությունն իմ կողմից»,-գրել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image