Քաղաքականություն

Իսկ երբ է Սերժ Սարգսյանն ասուլիս տալու

Իսկ երբ է Սերժ Սարգսյանն ասուլիս տալու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը ակտիվացել են: Իշխանությունները իրենց հերթին են նախընտրական քայլեր, հայտարարություններ անում, խոստումներ տալիս, ընդդիմադիր որոշ ուժեր նույնպես օր օրի ակտիվանում են, խոսելով իրենց ծրագրերի և անելիքների մասին: 

Շատ ակտիվ է «Մեր ձևով» շարժման առաջնորդ Նարեկ Կարապետյանը՝ տեսահոլովակներում է նկարվում, հարցազրույցներ է ունենում, իսկ փետրվարի 12-ին հայտարարելու են իրենց մասնակցության ձեւաչափի եւ վարչապետի թեկնածուի անունը։ Լեւոն Զուրաբյանն ու Արման Թաթոյանն են շատ ակտիվ՝ հարցազրույցներ, գրառումներ, հանրային միջոցառումներին մասնակցություն։ Վաղն ասուլիսով է հանդես գալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով եւս ակտիվ է վերջին ամիսներին՝ մի շարք հարցազրույցներ է տվել, ուսանողների հետ է հանդիպում ունեցել:

Այս ամենի ֆոնին փոքր ինչ պասիվ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով թեպետ պարբերաբար դատարանի մոտ՝ իր դատական նիստերից առաջ կամ հետո պատասխանում է լրագրողների հարցերին, սակայն դա շատ կարճ է տեւում եւ փոքր թվով լրատվամիջոցներ են ներկա գտնվում: Նախագահի գրասենյակից «Հրապարակը» հետաքրքրվեց` Սերժ Սարգսյանն առաջիկայում չի՞ պատրաստվում ասուլիսով, կամ հարցազրույցով հանդես գալ: Գրասենյակից մեզ ասացին, որ նախագահը պարբերաբար հաղորդակցվում է լրագրողների հետ, պատասխանելով բոլորի հարցերին անխտիր: Ինչ վերաբերում է ասուլիսին կամ հարցազույցին, նշեցին, որ այս պահին չկա նման ծրագիր, երբ լինի՝ հանրությունն անպայման կտեղեկանա այդ մասին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image