Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում 44-ամյա բժիշկ Թոմաս Շակնովսկուն ձերբակալել են հանրայնորեն՝ նրան մեղադրանք առաջադրելով երկրորդ աստիճանի չկանխամտածված սպանության մեջ։ Համաձայն Daily Mail-ի, 70-ամյա բուժառուի վիրահատման ժամանակ՝ Շակնովսկին սխալմամբ հեռացել է լյարդը՝ այն շփոթելով կույրաղիքի հետ։ Բուժառուն մահացել է վիրահատության ժամանակ։ Քննությունը արդեն պարզել է, որ բուժաշխատողները նկատել են, որ բժիշկ Շակնովսկին բավարար հմտություններ չունի, իսկ երբ լյարդը հեռացնելուց հետո բուժառուն սկսել է արնահոսել, նա նույնիսկ սեղմակ չի ուզել, այլ շարունակել է իր գործը։ Վիրահատության ժամանակ նրան օգնող թիմը շոկի մեջ է հայտնվել, երբ լյարդը հեռացնելուց հետո՝ Շակնովսկին ասել է, թե կույրաղիքն է հեռացրել։ Ֆլորիդա նահանգի գլխավոր վիրաբույժը դադարեցրել է նրա՝ բժշկական գործունեությամբ զբաղվելու լիցենզիան։
Ժամանց
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
×
❮
❯