Տավուշի մարզի բնակիչներից բողոքներ ենք ստացել, որ երբ առողջական խնդիրներ են ունենում եւ շտապ օգնություն են զանգահարում, ժամանած շտապ օգնության անձնակազմում բժշկի փոխարեն լինում է բուժքույր, ինչը իրենք անհանգստացնում է, որովհետեւ բժշկի որակավորում չունցեող բուժքույրը կարող է ոչ ճիշտ խորհուրդներ տալ կամ ոչ ճիշտ բժշկական առաջին օգնություն ցուցաբերել։ Մեր տեղեկություններով, Տավուշի պետական բուժհիմնարկներում բժիշկների պակաս կա։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացանք, որ այս տարվա հուլիսի 21-ի դրությամբ, Տավուշի մարզի պետական բուժհիմնարկներում առկա է 4 ընտանեկան բժշկի, 6 շտապ օգնության բժշկի և 11 այլ մասնագիտության բժիշկների թափուր հաստիքներ: Մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ բժիշկների թափուր հաստիքների մասին հայտարարությունները տեղադրվում են առողջապահության նախարարության ինտերնետային կայքում։
Հասարակություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯