ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր գալիս մամուլի ասուլիսով՝ խոսելով պետության, պատերազմի և պատասխանատվության մասին։ Նույն պահին Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս սոցիալական ցանց և հրապարակում գրառում, որը ավելի շատ հիշեցնում է ծաղրական մարտահրավեր, քան բանավեճի հրավեր․
«Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ»։
Իրականում սա քաղաքական հեգնանքի կոպիտ ձև է՝ դիմացի կողմին փոքրացնելու և իրավիճակը սեփական օգտին շեղելու փորձ։
Այս գրառմամբ Փաշինյանը ցույց տվեց իր ցինիզմի այն չափը, որը դժվար է չափել նույնիսկ ամենազգայուն քաղաքական սարքավորումներով։ Եթե ցինիզմը մետր լիներ, ցուցիչը հաստատ կգերազանցեր սահմանը։
Քաղաքական լեզուն այս դեպքում վերածվում է ֆեյսբուքյան թույնի, որտեղ պաշտոնական լրջությունը զիջում է տեղը բակային պարզաբանման ոճին։ Քոչարյանը խոսում է պետության ճակատագրից, իսկ Փաշինյանը՝ ֆեյսբուքից, ինչպես միշտ։
Եվ հենց այստեղ է պատասխանը՝ ինչու՞ երեք հաղթած նախագահները բանավեճի չեն գնում պարտվածի հետ։ Դա նույնն է, ինչ օլիմպիական չեմպիոնին հրավիրես բակի ֆուտբոլ խաղալ՝ պլաստմասե գնդակով։ Հաղթած մարդը չի արձագանքում պարտվածի հրապարակային մարտահրավերին։ Նրանք արդեն ապացուցել են՝ ինչպես են հաղթում, իսկ պարտվածը փորձում է գոնե խոսքերով վերականգնել կորցրածը։
Հաղթողները բանավեճ չեն անում պարտվողի հետ, որովհետև վերջինս այլևս փաստեր չունի՝ միայն հեգնանք և ցինիզմ։ Իսկ երբ փաստեր չկան, մնում է հեգնել։ Փաշինյանն էլ հենց դա է անում՝ պետական մակարդակով։
Մի խոսքով՝ եթե քաղաքական ցինիզմի մրցույթ լիներ, Փաշինյանը ոչ միայն կմասնակցեր, այլև հավանաբար ինքն իրեն ժյուրի կնշանակեր։ Ասուլիսի ժամանակ Քոչարյանը քաղաքական իքիբիրի մասին հումոր էր արել։ Արժե հիշեցնել Փաշինյանին՝ Քոչարյանի դուշեշից հետո իքիբիրդ չի փրկի․․․