Մեր տեղեկություններով՝ Հրազդանում նախկին հանձնաժողովի անդամներից շատերը հրաժարվել են հանրաքվեի օրը աշխատել «Ոչ»-ի հանձնաժողովի կազմում, քանի որ աշխատում են Հրազդանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ՀՈԱԿ-ներում: Նշենք, որ այդ հանձնաժողովի անդամները ձեւավորվել էին դեռ նախկին քաղաքապետ՝ Արամ Դանիելյանի պաշտոնավարման տարիներին:
Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանից փորձեցինք ճշտել՝ թափուր են արդյո՞ք «Ոչ»-ի հանձնաժողովի անդամների տեղեր, քանի որ նախկին անդամները չեն ցանկացել հանրաքվեի օրը լինել հանձաժողովի կազմում. «Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում: Մեր մոտ «Այո»-ն էլ ա ձեւավորվել, «Ոչ»-ն՝ էլ: Ո՛չ թափուր տեղ կա, ո՛չ կրկնողություն, էդպես բան չենք ունեցել: Հենց հիմա մեր հանձնաժողովի նախագաները հերթով գալիս են իրենց մատյանները, եւ ինչը որ պետք է այս պահին իրենց, ստանում, գնում են:
Մենք բացարձակ «Ոչ»-ի հետ կապված խնդիր չունենք: Ունենք ձեւավորված հանձնաժողով, որն անցել է մասնագիտական ուսուման դասընթաց»,-ասաց Բադալյանը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Հրազդանում «Այո» եւ «Ոչ»- ի տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ՀՅԴ կուսակցության անդամներն են, Հրազդանի քաղաքապետարանի եւ մարզպետարանի նախկին եւ ներկա աշխատակիցներն են:
«Այո»-ի հանձնաժողովի կազմում ընգրկված է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ՝ Վարուժան Սաֆարյանը 26/5 ընտրատեղամասի նախագահ, քաղաքապետարանի հարկային բաժնի պետ՝ Գոռ Մաթեւոսյանը 26/9 ընտրատեղամասի նախագահ: Համայնքի զարգացման հարցերով պատասխանատու՝ Վանուհի Բարեղամյանը 26/4-ի՝ քարտուղար: Նրա հայրը՝ ՀԱԿ-ից Արամ Բարեղամյանը՝ 26/20 ընտրատեղամասում քարտուղար:
«Ոչ»- ի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից շատերը ՀՅԴ կուսակցությանից են: Քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ՝ Գաբրիելյան Անահիտը՝ 26/7 ընտրատեղամասի նախագահ, Ավանեսյան Մաթեւոսը 26/13 –ի՝ նախագահ: