Այն, ինչ անում է իշխանական զույգը` նողկալի լեքսիկոնով, հեգնական տոնով ստատուսներ երկնելը, հարգված ու պատկառելի մարդկանց վիրավորելն ու անգամ տարիքը ծաղրելը (երեւի կարծում են, թե իրենք չեն ծերանալու, ժամանակն էլ է անզոր իրենց իշխանության դեմ), այլ կերպ, քան անդաստիարակության դրսեւորում, զինիզմ ու լկտիություն, հնարավոր չէ որակել: Իհարկե, շատերն են այս ամիսներին տարակուսում, թե ինչի են ուզում դրանով հասնել եւ կամ ինչ են շահում դրանից, բայց մեր խնդիրը չէ գուշակել, թե գիշերվա քողի տակ ինչ դիվային ծրագիր է մշակել իշխանությունից խելակորույս այս զույգը: Կոնկրետ ինձ այժմ այլ բան է հետաքրքրում` բացի ՊՈԱԿ-ի ֆեյքերից, քանի՞ ռեալ մարդ է աջակցում, ուրախանում, հավանություն տալիս այս ամենին, եւ ի՞նչ են մտածում թիմակիցները: Օրինակ՝ ի՞նչ է մտածում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որին կարելի է թույլ ու անողնաշար անվանել, բայց անդաստիարակ անվանել չես կարող, եւ որը տեսնում է, թե ինչպես են երկրի հիմնադիր նախագահին ծաղրում ու վիրավորում սրանք: Ինձ հետաքրքրում է, թե ինչ են մտածում Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանն ու Բաբկեն Արարքցյանի փեսա Մարտին Գալստյանը` ԿԲ նախագահը: Ինչպե՞ս է այս ամենին նայում Խաչատուր Սուքիասյանը, որը 2007 թվականին կանգնեց Տեր-Պետրոսյանի կողքին եւ ինչ-որ բաներ կորցրեց: Ի՞նչ են զգում Սասուն Միքայելյանը, ինչու չէ` Գագիկ Մելքոնյանը եւ շատ ուրիշներ, որոնք, ենթադրվում է` պետք է Եկեղեցու նկատմամբ տարրական հարգանք ունենան, Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արված որակումների նկատմամբ` արգահատանքի զգացում, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի հանդեպ` մերժում: Որտեղո՞վ է անցնում հանուն պաշտոնի ու փողի ծառայելու այս անձանց սահմանը:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯