Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը չի որոշել` կմասնակցի ընտրություններին թե ոչ

Սերժ Սարգսյանը չի որոշել` կմասնակցի ընտրություններին թե ոչ

Ինձ վերաբերող հարցով ես որևէ մտավախություն չունեմ, ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպոլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին:

Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք մտավախություն չունի, որ Ադրբեջանի պահանջով իրեն կհանձնեն Ադրբեջանին:

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք Փաշինյանի հրապարակած պողպատե մանդատ գրությամբ մուրճը չէր ենթադրում, որ ընտրություններից առաջ բանտերն ընդդիմադիրներով կլցվի, նա ասաց. «Իսկ հիմա լցված չէ՞: ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվը ավելանելու է»։

Ինչ վերաբերում է, եթե իմփիչմենթի գործընթացով հնարավոր չլինի հասնել իշխանափոխության, արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է հաջորդ ընտրություններին, Սարգսյանն ասաց, որ ժամանակը կգա, որոշում կկայացնեն:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image