Հասարակություն

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին

Անլուրջ է. Սմբատ Լպուտյանը` մեղադրանքի մասին

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Ըստ մեղադրանքի, պրոռեկտորի որդին աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել: Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Հայաստանի քառակի եւ շախմատի օլիմպիադայի չեմպիոն Սմբատ Լպուտյանը։ Լենգենդար շախմատիստին իրավապահները մեղադրում են այն բանում, որ նա, լինելով Շախմատի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, որը Մանկավարժական համալսարանի կազմում է գործել, պրոռեկտոր Իսպիրյանի որդուն թույլ է տվել աշխատանքի չներկայանալ` նրա փոխարեն ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել: Հակակոռուպցիոն կոմիտեն դա գնահատել է որպես պաշտոնեական կեղծիք եւ հայտնի գրոսմայստերին ձերբակալել: Լպուտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։

Այսօր Երեւանի այգիներից մեկում հանդիպեցինք Սմբատ Լպուտյանին` շախմատի մրցույթ էր անցկացնում։ Մեղադրանքից հարցրինք, ասաց` անլուրջ է, անլուրջ բանը չի մեկնաբանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image